▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դանակահարություն «Ժողինստիտուտ»-ի դիմացի այգում

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում: Ժամը 11:50-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, բժիշկներն իրավապահներին հայտնել են, որ վիրավորն իրենց մոտ է ընդունվել «որովայնի առաջային պատի ծակած-կտրած վերք» ախտորոշմաբ, գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ 18-ամյա Համլետ Ու-ն է: Իրավապահները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Երևանի տնտեսագիտական համալսարանի դիմաց գտնվող այգուց: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները, մասնակիցների ինքնությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее