Հունիսի 11-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանի Աջափնյակ թաղամասի դպրոցներից մեկում,- հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Ոստիկանները պարզել են, որ դպրոցի հետնամասում վիճաբանություն է տեղի ունեցել 14-ամյա 2 տղաների միջև, որի ժամանակ 14-ամյա տղան իր մոտ եղած դանակով հարվածներ և մարմնական վնասվածքներ է պատճառել իր հասակակից տղային: Պատանուն տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։