Տեսանյութն՝ Asekose․am-ի տելեգրամյան ալիքում
Այսօր՝ ապրիլի 21-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ2 թաղամասի Իսակովի 85 շենքի բակում դանակահարություն է տեղի ունեցել, որից հետո հնչել են կրակոցներ, կա վիրավոր: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի, դեպքի մասնակիցների ինքնությունը՝ նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: |