▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դամասկոսի հրթիռակոծության արդյունքում ՀՀ դիվանագետներն անվնաս են. Տիգրան Բալայան

Միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող հայաստանյան պատվիրակությունը չի տուժել երեկվա հրաձգությունից:

Այս մասին թվիթերյան իր էջում գրել է  ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: 

«Դամասկոսի ցուցահանդեսի տարածքի հրթիռակոծության արդյունքում ՀՀ դիվանագետներն անվնաս են:Նախնական տվյալներով` տուժածների թվում հայեր չկան»:

Հիշեցնենք, որ նշված ցուցահանդեսի վրա հարձակման հետևանքով մահացել էր 4 մարդ, 4-ն էլ վիրավորվել էր:  Ցուցահանդեսին ներկա  են եղել 43 երկրի ներկայացուցիչներ,  այդ թվում՝ Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի  և Մեծ Բրիտանիայի  հետ մեկտեղ  Դամասկոսի: Միջազգային ցուցահանդեսին մասնակցում էր նաև Հայաստանը, որի տաղավարը ներկայացնում էր Սիրիայում ՀՀ դեսպանությունը` ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Սիրիա-հայկական գործարար խորհրդի հետ համագործակցությամբ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее