▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դալմա մոլի» կանանց զուգարանում տղամարդը գաղտնի նկարահանել է և բռնվել

«Օրերս «Դալմա մոլում» սկանդալային միջադեպ է եղել՝ կանանց արտաքնոցում տղամարդ է թաքնված եղել խցիկներից մեկում։ Կանայք նկատել են, ահազանգել եւ մոլի անվտանգության աշխատակիցներին հանձնել նրան։

«Հրապարակ»–ը գրում է, որ, որ ախրանան ծեծի է ենթարկել այլասերվածին եւ հանձնել ոստիկանությանը։

ՆԳՆ-ից հաստատել են  տեղեկությունը, նշելով, որ տղամարդը, գտնվելով Դալմայի կանանց զուգարանում, «հեռախոսով նկարահանել է խցիկներից մեկը»։ Ահազանգով ժամանած ոստիկանները պարզել են նշված տղամարդու ինքնությունը և ձերբակալել նրան` հանձնելով Քննչական Կոմիտե»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее