Տեղեկացրել էինք, որ ապրիլի 21-ից Երևանի բոլոր կինոթատրոններում էկրան կբարձրանա «Կանչ» գեղարվեստական ֆիլմը, որի համանուն սաունդթրեքի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ՝ երգչուհի Դալիթայի մասնակցությամբ: Տեսահոլովակն արդեն պատրաստ է և երգչուհին այն հանձնել է հանդիսատեսի դատին:
Հիշեցնենք, որ Դալիթան նկարահանվել էր նաև «Կանչ» գեղարվեստական ֆիլմը արտադրող ընկերության՝ Avagyan production-ի նախորդ՝ «Ճամբարում» ֆիլմում:
Ավելացնենք, որ «Կանչ» տեսահոլովակի նկարահանումները ընթացել են Մեգերյան Կարպետ Գորգերի գործարանում ու Թատրոնի և Կինոյի Պետական ինստիտուտի Ուսումնական թատրոնում: