▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դաժան ու ողբերգական դեպք Շղարշիկ գյուղում. մայրը հայտնաբերել է 16-ամյա տղայի կախված դին

shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել Թալինի բժշկական կենտրոնի հերթապահ խմբից, որ կանչով մեկնել են Շղարշիկ գյուղ, որտեղից անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է նույն գյուղի բնակիչ, 16-ամյա Մ. Գ.-ն:

Պարզվել է, որ երեխան իրենց տան պատշգամբում կախվելու միջոցով ինքնասպան է եղել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխային հայտնաբերել է մայրը, ում աղմուկի վրա այդ պահին նրանց տան մոտով անցնելիս է եղել գյուղապետի որդին: Վերջինը կարողացել է կտրել այն պարանը, որով երեխան կախվել է ու նրան տեղափոխել են շտապօգնության մեքենա, սակայն, ցավոք, երեխայի կյանքը փրկել չի հաջողվել:

 Թե ինչն է եղել երեխայի կողմից ինքնասպանություն գործելու պատճառը՝ դեռևս հայտնի չէ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее