▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դաժան ու ողբերգական դեպք Արարատ գյուղում. հայտնաբերվել է 79-ամյա կնոջ՝ ամբողջովին այրված ու հոշոտված դին

shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ փետրվարի 16-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:30–ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղի Դեմիրճյան փողոցի 3-րդ տանը կնոջ մոխրացած ու հոշոտված դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն տան բնակչուհի, 79-ամյա Մարգուշ Մարգարյանի՝ ամբողջովին այրված և շների կողմից հոշոտված դին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Մարգարյանը միայնակ էր բնակվում և իր տանը պահում էր թափառող շներ:

Տանը հայտնաբերվել են նաև սատկած շներ ու առնետներ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее