Shamshyan.com-ը գրում է. Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 20-ին, Արմավիրի մարզում կախված և այրված տդամարդու դիակի հայտնաբերման փաստով: Ժամը 15:30-ի սահմաններում Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «Պետտնկարան» կոչվող տարածքում գտնվող գերեզմանատանը գերեզմանի տանիքի ամրակից տղամադու դի կա կախված:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները ժամանելով նշված վայր՝ այնտեղ հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ, 55-ամյա Արայիկ Հարությունյանի՝ մետաղալարով կախված և հրկիզված դին:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում


