Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ հուլիսի 7-ին, կեսգիշերին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Խորենացի փողոցի թիվ 217 տանը հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել մի քանի հրշեջ-փրկարարական ջոկատներ, ովքեր քաղաքացիների օգնությամբ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:
Ցավոք, Օֆիկ Սաֆարյանին պատկանող տունը ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Ֆոտոլրագրողի հետ զրույցում տիկին Օֆիկն ասում էր. «Տունը ամբողջովին կրակի է մատնել իր նախկին ամուսինը, ով 20 տարուց ավելի ընտանիքով չի հետաքրքրվել: Երբ հայտնվել է տղայի խնդրանքով ասել են, որ կարող է իրենց հետ բնակվի ամուսինը, սակայն նա անմարդկային վերաբերմունք է ցուցաբերել կնոջ, տղայի, անչափահաս երեխաների նկատմամբ:
Ճիվաղն այդ օրը գիշերը եկել, իրեն պատկանող հագուստներն ու իրերը տանից հանել, տարել է քրոջ տուն, որից հետո տունը կրակի է մատնել: Մենք հրաշքով փրկվեցինք, հակառակ դեպքում՝ կենդանի-կենդանի այրվելու էինք կրակի մեջ: Ոչ մի օգնություն չեն ցուցաբերում: Էրեբունի թաղապետարան ենք դիմել՝ քար անտարբերություն, թաղապետըՃիվաղն այդ օրը գիշերը եկել, իրեն պատկանող հագուստներն ու իրերը տանից հանել, տարել է քրոջ տուն, որից հետո տունը կրակի է մատնել: Մենք հրաշքով փրկվեցինք, հակառակ դեպքում՝ կենդանի-կենդանի այրվելու էինք կրակի մեջ: Ոչ մի օգնություն չեն ցուցաբերում: լայաղ չի անում մեզ ընդունի: Գնում ենք թաղապետարան, ասում են ՝ «Ամառա ու էս շոգին թաղապետը էստեղ հո չի լինելու: Խնդրում ենք բարի ու սրտացավ մարդկանց օգնության ձեռք մեկնեն մեզ»: Գ. Շամշյանը հայտնում է, որ ընտանիքի մայրը և տղան հաշմանդամ են, ունեն առողջական խնդիրներ, գիշերում են բաց երկնքի տակ ու հիմա չգիտեն, ինչպես դուրս գան այդ քաոսից:
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում


