▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դա վերաբերում է արտագաղթին, ոչ թե՝ մտքի դատարկությանը. Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ հաուսի» շուրջ ծագած բողոքի մասին

Aysor.am-ը գրում է.

Հումորը որքան էլ թեթև ժանր է համարվում, այնուամենայնիվ, բավական նուրբ ու պատասխանատու երանգներ ունի: Երբեմն անմեղ մտքով արված կատակը կարող է սարկազմի տպավորություն գործել, հատկապես, երբ անհատական հասցեատեր ունի:

Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվոր «Ֆուլ հաուս» սիթքոմը թեև հեռուստադիտողի ամենասիրելի ժամանցային հաղորդումների ցանկում է, սակայն պատահում է, որ այդ նույն հեռուստադիտողին զայրացնում ու բարկացնում է:

Երկու օր առաջ էլ Facebook-յան օգտատերերից մեկն, անդրադառնալով սիթքոմի 5-րդ եթերաշրջանի 9-րդ մասի 00:20 րոպեում Լիկային մարմնավորող Արփի Գաբրիելյանի արտահայտությանը, իր էջում սեփական բողոքն էր արտահայտել՝ ընդգծելով, որ հեռուստասերիալն արդեն որերորդ անգամն է՝ իրեն թույլ է տալիս վիրավորել գյուղում ապրող բնակչությանը:

Կայքը կապ հաստատեց «Ֆուլ հաուսի» դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանի հետ, ով հեռուստադիտողին հորդորեց չմոռանալ նախ այն, որ սա հումորային նախագիծ է ու պետք չէ այն դիտել որպես լուրջ սերիալ:

«Եվ հետո, այդ արտահայտությունը՝ «քո գլուխը կհամեմատեմ Սիսիանի հեռավոր գյուղերից մեկի դպրոցի հետ, որը դատարկ է», վերաբերում է արտագաղթին, մարդկանց, աշակերտների թվին, ոչ թե խելքին, մտքի դատարկությանը: Սա պետք է բառացի հասկանալ, շատ պարզ է ասված՝ գլուխն այնքան դատարկ է, որքան հեռավոր դպրոցը, որտեղ աշակերտներ գրեթե չկան:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее