«Ժողովուրդ»-ը զրուցել է երգչուհի, երաժիշտ Էմմա Պետրոսյանի հետ, որից մեկ հատված ներկայացնում ենք ստորև.
–Էմմա՛, մոտ երեք տարի առաջ ներկայացաք բոլորովին այլ կարգավիճակով. Ձեր հեղինակած պիեսի հիման վրա բեմադրվեց «Սեւ, դառը շոկոլադ» ներկայացումը: Ռիսկային չէ՞ր նոր, ինչ-որ առումով անծանոթ ասպարեզում հայտնվելը:
-Սարսափելի մեծ ռիսկ էր: Դա որոշում էլ չէր, Արամի (նկատի ունի ամուսնուն` երգիչ, դերասան Արամոյին, ով ներկայացման հերոսներից մեկն էր-հեղ.) ուզածն էր: Անընդհատ ասում էր. «Պիես եմ ուզում, պիես եմ ուզում»: Ի վերջո, սկսեցի մեջս կուտակված մտքերն արտահայտել: Բայց սկզբնական շրջանում չէի պատկերացնում, որ այն բեմ կբարձրանար, կարծում էի` կկարողանամ ինչ-որ բան ծնել, որը կդառնար նյութ` ինչ-որ մեկի պիեսի համար: Բայց այդ նյութը զարգացում ունեցավ, եւ ես այն կիսեցի ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի հետ, ով ինձ շատ մեծ ուժ եւ համարձակություն տվեց: Չունենալով փորձ` կարողացա մտքերս հավաքել եւ տեղավորել պիեսում:
–Տեղյակ եմ, որ մեկ այլ պիեսի վրա եք աշխատում: Այս անգամ ի՞նչ թեմա է ընկած դրա հիմքում: Աշխատանքներն ի՞նչ փուլում են:
-Քանի որ այն դեռեւս պրոցեսի մեջ է, այս փուլում դեռ անավարտ գործեր ունենք, չեմ կարող որեւէ բան ասել: Միայն կասեմ, որ ինձ համար հաճելի է աշխատել Սուրենի հետ: Ինձ շատ հոգեհարազատ է նաեւ Դրամատիկական թատրոնը, կարծում եմ` երկրորդ պիեսի դեպքում էլ կհամագործակցեմ նույն թատրոնի հետ: Թերեւս մինչեւ գարնան ավարտ կկարողանանք ավելի կոնկրետ տեղեկություններ հաղորդել:
-Իսկ էլի ունե՞ք ստեղծագործություններ, որոնք, գուցե, չեք հանրայնացրել:
-Ո՛չ, սա երկրորդն է, իսկ ավելի վաղ գրել եմ էսսեներ:
Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում