Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանն,անդրադառնալով ավագանու նիստի երեկվա աղմկահարույց միջադեպին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ցանկանում եմ լսել գեթ մեկ իրավական գնահատական երեկվա իրավիճակի հետ կապված, դա ի՞նչ էր, խուլիգանություն, վանդալիզմ, ահաբեկչություն, մարդկանց վնաս հասցնելու միտումնավոր փորձ...օրը ցերեկով Երևան քաղաքի ավագանու նիստ բերվում են անհայտ ծագման նյութեր, անունը դնում են կոյուղաջուր, բերողները նախապես ձեռնոց ու դիմակներ են հագնում, դահլիճում հարյուրից ավելի մարդ կա, ոմանք վատանում են...Ո՞վ է իրերը իրենց անուններով կոչելու:
Կցանկանայի լսել ցանկացած պրոֆիլի իրավաբանի...»:


