Երգչուհի Օլգա Այվազյանը օրեր առաջ իր հանդիսատեսի դատին հանձնեց իր նոր երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակի թրեյլերը: Երգը կոչվում է «Շիկահեր աղջիկ»: Asekose.am-ը կապ հաստատեց երգչուհու հետ՝ խոսելու նոր տեսահոլովակի մանսրամասների, տևական դադարի և առաջիկա պլանների մասին:
Նոր տեսահոլովակ, որի թրեյլերին ծանոթացանք օրեր առաջ. ինչպե՞ս ստեղծվեց հենց այդ թեմայով երգ ու տեսահոլովակ ունենալու մտահաղացումը:
Այս անգամ համագործակցել եմ Նիկ Եգիբյանի հետ: Կոնկրետ թեմա չենք ընտրել, ուղղակի գրվել է երաժշտություն, որի հիման վրա նաև գրվեցին խոսքեր: Խոսքերի հեղինակն է Վլադիմիր Պողոսյանը, իսկ այս ամենի ստեղծմանը մասնակցել է նաև Էդգար Ալեքսանյանը: Աշխատել եմ պրոֆոսիոնալ թիմի հետ և շատ եմ հավանում նրանց կատարած աշխատանքը:
Ե՞րբ կլինի պրեմիերան, և ի՞նչ ակնկալիքներ ունեք:
Պրեմիերայի օրը այս պահին չեմ կարող նշել, բայց մոտ օրերս կհանձնեմ այն հանդիսատեսի դատին:
Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր տևական դադարը:
Տեսահոլովակ չնկարահանելը դա դեռ չի նշանակում դադար ունենալ: Այդ ընթացքում նոր երգերով եմ հանդես եկել, իսկ այս անգամ որոշեցի ներկայանալ տեսահոլովակով:
Այսօր հանդիսատեսը քննադատում է գրեթե ամեն բան, արդյո՞ք չեք վախենում քննադատվելուց:
Այսօր ցանկացած աշխատանք քննադատվում է, ուր մնաց հիթային աշխատանքները չքննադատվեն: Ինձ համար քննադատությունը վախենալու առիթ չի հանդիսանում, պետք է վախենալ չքննադատվելուց:
Վերջին շրջանում երգչուհիներին և նրանց կատարած աշխատանքը նմանեցնում են միմյանց, ի՞նչ եք կարծում կգտնվե՞ն տեսահոլովակում տարրեր, որոնք նույնպես կնմանեցնեն այս կամ այն երգչուհու աշխատանքին:
Ես այնպիսի պրոֆեսիոնալ թիմի հետ եմ աշխատում, որ որևէ մեկի աշխատանքի հետ նմանություն չի գտնի հանդիսատեսը, իսկ եթե գտնի էլ, դա իմ կյանքում լուրջ բան չի փոխի:
Ի՞նչ է կատարվում Ձեր անձնական կյանքում, ունե՞ք ընտրյալ:
Այս անգամ անձնական կյանքից չեմ խոսի. ամեն բան` իր ժամանակին:
Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան