▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դա աշխատանք է և ինձ դուր է գալիս. Անահիտ Հարությունյանը՝ մերկ լուսանկարների և անձնական կյանքի մասին

Life.panorama.am-ը գրում է.

Վերջին օրերին համացանցում է հայտնվել սկանդալային մոդել Անահիտ Հարությունյանի սեքսուալ ֆոտոշարքը, որն իրականացրել է լուսանկարիչ Կարեն Դավթյանը:

Life.panorama.am-ի հետ զրույցում մոդելը նշեց, որ ֆոտոշարքը արվել է դեռ երկու տարի առաջ, պարզապես ամբողջական տարբերակով միայն վերջերս է հրապարակվել.

«Այս ֆոտոշարքն իրականացրել ենք մոտ երկու տարի առաջ, անգամ որոշ լուսանկարներ վաղուց եմ հրապարակել, պարզապես ամբողջությամբ այն բոլորովին վերջերս տարածում գտավ, ինչն էլ շատերին թույլ տվեց կարծել, թե դա նոր ֆոտոշարք է»,- նշեց մոդելը:

Անահիտ Հարությունյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ նոր ծրագրեր ունի, բայց դրանց մասին գերադասում է լռել.

«Իհարկե, ծրագրեր ու գաղափարներ կան, բայց դրանց մասին գերադասում եմ խոսել այն ժամանակ, երբ կիրականանան, քանի որ ըստ իս, այնքան էլ ճիշտ չէ խոսել մի բանի մասին, որոնք դեռ հարց է՝ ինչ ընթացք կունենան: Այնպես որ, խոստանում եմ իրականանալու դեպքում կիսվել Ձեզ հետ»:

Մեր այն նկատառմանը, թե համարձակ մոդելը էլ ինչի՞ է պատրաստ եւ ինչպե՞ս է պատկերացնում զարմացնել մարդկանց, քանի որ նա մեր երկրի քիչ մոդելներից է, ով մերկացել է էկրանների առաջ, Անահիտ Հարությունը նշեց.

«Ինձ համար մերկ լուսանկարվելը զարմացնող երեւույթ չէ, ես իմ աշխատանքն եմ կատարում, բայց եթե նայենք Ձեր ասած տեսանկյունից, կարծում եմ՝ ցանկացած նման ֆոտոշարք կարող է կրկին զարմացնել կամ այլ կերպ ասած՝ ուշադրություն գրավել: Մարդկանց նման վերաբերմունքը գալիս է նրանից, որ մեր երկրում շատ քիչ են մոդելներն, ովքեր պատրաստ են յուրաքանչյուր կերպարով ներկայանալ»:

Մարդկանց կարծիքները Անահիտ Հարությունյանին երբեք չեն խանգարել, նա երբեւէ չի զղջացել համարձակ լինելու համար.

«Ոչ մի անգամ չեմ զղջացել, որ պատրաստ եմ եղել համարձակ քայլերի գնալ: Որքան մարդ, այնքան էլ կարծիք, ես ոչ մեկի կարծիքը չեմ քննարկում ու քննադատում, միաժամանակ չեմ էլ գտնում, որ այդ կարծիքները ինչ-որ կերպ պետք է ազդեն իմ որոշման վրա. դա աշխատանք է, ինձ դուր է գալիս եւ ես դրանով որեւէ մեկին չեմ խանգարում»,- հավելեց մոդելը:

Անահիտ Հարությունյանը ցավում է, որ Հայաստանում մոդելինգը այնքան էլ զարգացած չէ, 24-ամյա մոդելն այս պահին մտածում է նաեւ արտերկրում աշխատելու մասին.

«Տարիներ առաջ, երբ համագործակցում էի հայաստանյան մոդելային գործակալություններից մեկի հետ, արտերկրում աշխատելու ծրագրեր կային, սակայն կրկին հայաստանյան ոչ պրոֆեսիանալ կազմակերպությունների պատճառով դրանք չիրագործվեցին: Հիմա որեւէ գործակալության հետ չեմ աշխատում եւ արդեն պլաններ ունեմ նաեւ դրսում աշխատել, տեսնենք ինչպես կստացվի»,- նշեց նա:

Տարիներ հետո, երբ ավարտվի մոդելային բիզնեսով զբաղվելու իր ժամանակը, քանի որ սա ժամանակավոր մասնագիտություն է, Անահիտ Հարությունյանը իրեն կրկին այս ոլորտում է պատկերացնում.

«Հուսամ տարիների ընթացքում կկարողանամ այս մասնագիտության մեջ այնքան հմտանալ, որ տարիներ հետո, երբ այլեւս չկարողանամ ինքս զբաղվել այս աշխատանքով, ապա գոնե կդասավանդեմ ապագա մոդելներին»,- հավելեց Անահիտը:

Զրույցի ընթացքում անդրադարձանք նաեւ Անահիտ Հարությունյանի անձնական կյանքին: Մոդելը չի թաքցնում, որ սիրելի ունի, ով Հայաստանում չի բնակվում, բայց այ նրա լուսանկարը նա շարունակում է խնամքով թաքցնել, թե ինչի՞ հետ է կապված նման գաղտնիությունը, մոդելը պատասխանեց.

«Ընկերոջս կբացահայտեմ այն ժամանակ, երբ մեր հարաբերություններում նոր փուլ սկսվի, այսինքն հարաբերությունների օրինականացումից հետո միայն նրան կներկայացնեմ: Առհասարակ սխալ եմ համարում, երբ առանց հարաբերությունների որոշակիացման, լուսանկարներ են հրապարակում, ամենալավ ու ամուր միությունները կարող են քանդվել ու պետք չէ շատ խոսել մի բանի մասին, որը դեռ խմորման փուլում է: Մեզ մոտ ամեն ինչ շատ լավ է, բայց զգուշավորություն է պետք ցուցաբերել, հենց դրանից ելնելով էլ նրա հետ լուսանկարներ չեմ հրապարակում»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее