▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դա անձնական խնդիր է. Իջինը՝ պլաստիկ վիրահատություների, աղջիկների նախանձի մասին և ոչ միայն

Wnews.am-ը գրում է. Այս անգամ իր գեղեցկության եւ գրավչության գաղտնիքների մասին պատմել է Իջինը։

Իջին, ըստ Ձեզ, որո՞նք են կանացի գրավչության 5 գլխավոր բաղադրչիները։

 Ըստ իս, երբ կինը ներդաշնակ է ինքն իր հետ, նշանակում է, որ իր մեջ կան գրավչության բոլոր բաղադրիչները։

 Որն է Ձեր գրավչության գաղտնիքը: Կա՞ ինչ որ բան, որ կուզենայիք փոխել:

Ես ներդաշնակ եմ ինքս ինձ հետ, ուստի ոչ, չկա։

15267697_794756797329029_2280730680985481303_n

Մեր օրերում գեղեցկությունը բավականին հասանելի է դարձել պլաստիկ վիրահատությունների միջոցով։ Դուք պլաստիկ վիրահատության դիմե՞լ եք, ինչպե՞ս եք վերաբերվում դրանց։

Յուրաքանչյուր մարդու համար դա անձնական խնդիր է, ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչպես գեղեցիկ երեւալ. մեկը պլաստիկ վիրահատությամբ է գեղեցիկ երեւում, մյուսը՝ դիմահարդարվելով կամ այլ միջոցներով։ Ամեն մի որոշում ճիշտ է, երբ կինն իրեն վստահ ու երջանիկ է զգում։

Հաճախ եք հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում, հատկապես արտաքինի մասին քննարկումներով: Ինչպե՞ս եք դրանց արձագանքում:  

Ձեր տված հարցերից պարզվում է, որ այո, հաճախ եմ հայտնվում, իսկ արձագանքս նորմալ է։

14372341_1804747023145424_7447732446363123712_o

 Որքա՞ն ժամանակ եք հատկացնում Ձեր առօրյա դիմահարդարմանը։ Ո՞ր պարագաներն եք միշտ օգտագործում։

Իմ դիմահարդարումը կախված է այդ օրվա պլաններից. նայած, թե ուր պետք է գնամ։ Ամենորյա պարագաներից միայն աչքերի սեւ մատիտ։

-Կկիսվե՞ք խնամքի մի բաղադրատոմսով (օրինակ՝ դիմակ, որը պարբերաբար քսում եք դեմքին)։

Ինչպես մայրիկս է ասում՝ «ինչքան քիչ զիբիլ քսես երեսիդ, այդքան շնորհակալ կլինի քո մաշկը», իսկ ընդհանրապես օգտվում եմ մաշկը սնուցող եւ խոնավեցնող միջոցներից։ Դեռ իմ մաշկն ավել ոչ մի այլ բանի կարիք չի զգում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее