▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձյունը կգա, գրիպով հիվանդները կլավանան

Ունենք սուր շնչառական հիվանդությունների, այդ թվում գրիպի հիվանդության աճ,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԱՆ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:

«Սրանք սեզոնային հիվանդություններ են: Հանրապետության բոլոր ստացիոնարներում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված գրեթե 600 հիվանդի մեծ մասը 0-4 տարեկան երեխաներ են, նրանք ավելի ծանր են տանում գրիպը, քան մեծերը»: 

Ինչ վերաբերում է ժողովրդի մեջ տարածված այն կարծիքին, թե եթե ձյուն գա, անպայման կմաքրվի օդը, վիրուսը կվերանա, վարակաբանը նկատեց.

«Որևէ գիտական հիմնավորում չկա, բայց ստատիստիկան դա է ցույց տալիս: Այն օրերին, երբ ձյուն է տեղում, իրոք գրիպի նվազում է նկատվում»:

«Առավոտյան տեղեկություն ստացանք, որ Մեծ Բրիտանիայում 60-ից ավելի մարդ է մահացել: Այնտեղ ավստրալիական գրիպն է, մեզ մոտ նման բան չկա: Մեծ է մեր շփումը Ռուսաստանի հետ, բայց պետք չէ այդ երկրի հետ կապել մեր բոլոր դժբախտությունները: Բարեկամս ԱՄՆ-ից եկավ՝ 39 աստիճան տաքությամբ: Ես՝ որպես տարիների փորձ ունեցող բժիշկ, շատ եմ վախենում գրիպից, քանի որ մարդու օրգանիզմի բոլոր համակարգերի վրա ազդում է, բարդություններ առաջացնում»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее