▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չփորձեք տապալել ԱԺ նիստը. Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ քայլի» պատգմավորներին

Հիմա ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի պատգամավորներով մենք կմտնենք ԱԺ՝ մասնակցելու արտահերթ նիստին, որտեղ պետք է քննարկենք ռազմական դրության չեղարկումը եւ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը, որը պետք է լինի բացառապես միայն քաղաքական ճանապարհով:

Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքից հետո երթի ժամանակ հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Դիմելով ԱԺ «Իմ քայլը» խմբկցության պատգամավորներին՝ վերջինս նշել է.

«Ես գիտեմ, որ ձեր մեջ կան հայրենասեր մարդիկ, որոնք պատանդ են Փաշինյանի ձեռքին: Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, չփորձեք տապալել նիստը, որովհետեւ պատասխանատվություն եք կրելու Հայաստանի պետականության համար»:

Նշենք, որ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես են եկել ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее