Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը զրուցել է երգչուհի, դիմահարդար Սյուզի Մելիքյանի հետ, ով պատմել է երգարվեստում ու դիմահարդարման ասպարեզում իր առաջիկա անելիքների մասին:
«Ինչպես միշտ՝ նախապես շատ մանրամասներ չեմ ուզում հայտնել, քանի որ միշտ էլ նախընտրում եմ պատրաստի աշխատանք ներկայացնելուց հետո միայն խոսել, բայց իմ երկրպագուներին պետք է ասեմ, որ արդեն իսկ նոր աշխատանքի ծրագրեր կան: Մի նոր երգ կա, շատ գեղեցիկ, կրկին ավելի մեղեդայինին մոտ եւ շատ հետաքրքիր թեմատիկայով: Էմոցիոնալ ու ազդեցիկ երգ է, որի հեղինակներին դեռ չեմ բացահայտի. Ըստ իմ ծրագրերի՝ շուտով այն կներկայացնեմ հանրությանը»,- նշել է երգչուհին:
Մեր նկատառմանը, թե ինչո՞վ է պայմանավորված պարբարեբար մեկ աշխատանք ներկայացնելուց հետո երկարատեւ դադարները եւ արդյոք երգչուհին մտավախություն չունի այդ ընթացքում մոռացվել, Սյուզին պատասխանել է.
«Գիտակցում եմ, որ ժամանակ առ ժամանակ պետք է արդարացնեմ դադարներս, բայց նաեւ կարծում եմ, որ չպետք է անընդհատ էկրաններին երեւալով հոգնեցնես մարդկանց: Եվ առհասարակ, կյանքում եւս անընդհատ ինչ-որ մի տեղ լինելը շրջապատին կարող է հոգնեցնել: Վստահ եմ, որ իմ երկրպագուները ինձ չեն մոռանա, նրանք միշտ ինձ հետ են, որի համար անչափ շնորհակալ եմ: Սա վստահ եմ ասում, քանի որ միշտ հետաքրքրվում են ու հայտնում, որ սպասում են»:
Սյուզի Մելիքյանը շարունակում է աշխատել դիմահարդարման արվեստում եւս.
«Այս ոլորտում եւս անընդհատ փորձում եմ կատարելագործել գիտելիքներս ու կարողություններս: Հիմա ծրագրեր ունեմ բացի դասավանդելուց, նաեւ ինքս վերապատրաստվել, իսկ թե ո՞ւմ մոտ, կհայտնեմ ավելի ուշ: Որպես դիմահարդար՝ ես արդեն շատ հաճախորդներ ունեմ, ովքեր վստահում են ինձ ու մենք միշտ լավ եւ գեղեցիկ արդյունքներ ենք գրանցում»,- նշել է նա:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում