▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չուզողներս շատ են… Հայաստանի ամենամեծ կրծքեր ունեցող մոդելի նոր, սեքսուալ ֆոտոշարքը

Blognews.am-ը գրում է.

Մոդել, դերասանուհի Աննա Վանեցյանը՝ նույն ինքը Անչոկը, իր հայտնիությունը ձեռք բերեց համացանցի շնորհիվ: Նրա բաց և համարձակ տեսքը հետաքրքրություն է առաջացնում տղաների շրջանում, բայց քննադատություններից էլ հեռու չի մնում: Անչոկը 21 տարեկան է, ապրել է ծնողներից հեռու, իսկ 14 տարեկանից սկսել է աշխատել: Օրերս նա լուսանկարվել էկայքի համար և պատասխանել մի քանի հարցերի: 

- Գիտեմ, որ հիմա նկարահանվում ես սերիալում: Ինչպե՞ս ստացվեց: Արդյո՞ք քեզ ընտրեցին տեսքի, թե՞ դերասանական հմտություններիդ համար:

- Շատ վաղուց եմ սկսել նկարահանվել. Հեռուստատեսությունը ինձ շատ հարազատ, ունեցել եմ փորձ գովադներում, ֆիլմերում անգամ ռուսկան գեղարվեստական ֆիլմերում ունեցել եմ էպիզոդիկ դեր: Սերիալներում նկարահանվելու միշտ մերժել եմ, բայց այս անգամ համաձայնվեցի նախ որ իմ մտերիմ ընկերն է պրոդյուսերը, բացի դա շատ հավանեցի սերիալի գաղափարը:

- Սերիալում կան հանբույրի և բաց տեսարանները: Հեշտ համաձայվեցի՞ր այդ տեսարաններին:

- Ես իմ աշխատանքին լիարժեք եմ նվիրվում: Ես համարձակ տեսարաններին այդքան էլ դեմ չեմ, որովհետև եթե դերասան ես, եթե պրոֆեսիանոլ ես, ապա պետք է դա էլ անես: Բացասական կերպար եմ մարմնավորում.  Ես սիրահար զույգեր եմ բաժանում, թմրանյութեր եմ օգտագործում, որը հետո արդարացվում է, քանի որ վատ կյանքով եմ ապրում:  

- Հոնորարներդ բարձր ե՞ն

- Ֆիքսված գումար չունեմ, բայց ամեն դեպքում ես հաշվի եմ առնում նախագծի որակը: Եթե լինի անորակ բան, բայց ինձ առաջարկեն աստղաբաշխական գումարներ, ես կհրաժարվում եմ: Հեռուստադիտողը ոչ թե քո գրպանի պարունակությունն է տեսնում, այլ քո արած աշխատանքը: Ես կարող եմ նույնիսկ անվճար նկարահանվել, եթե նախագիծը

 

- Ասացիր որ խաղում ես սիրահար զույգերին բաժանողի կերպարում, ասում են իրական կյանքում էլ այդ համբավն ունես: Այդպես է՞:  

- Բնականաբար նման խոսակցություններ կան, բայց ավելի սարսափելի բաներ են խոսում: Ես նորմալ եմ վերաբերվում նման խոսակցություններին, իմ ընկերները գիտեն՝ ով եմ, իսկ պարզապես ծանոթներին՝ ոչինչ չունեմ ապացուցելու: Իմ լուսանկարների տակ շատ մեկանաբանություններ են գրում, բայց երբ փորձում եմ նայել, թե ովքեր են՝ բոլորը կեղծ էջերով են: Այսինք մարդիկ փորձում են ինքնահաստատվել:  

- Քեզ սկսեցին ճանաչել համացանցի միջոցով՝ քո համարձակ և բաց լուսանկարների շնորհիվ:    

- Այո, կա նման բան, ինձ սկզբում այդպես սկսեցին ճանաչել մինչև մոդելային և կինոյ բնագավառում հայտվնելը: Ավելի շատ հայտնի եմ դարձել ինստագրամով, բայց ես միշտ ասում եմ, որ երբեք ՓՌ-ով չեմ զբաղվել և դրա կարիքը չունեմ: Ես ունեմ շատ հետևորդներ. պարզապես ես միշտ անկեղծ եմ եղել մարդկանց հետ: Մարդիկ կամ ինձ սիրուն են կամ ատում, այլ տարբերակ չկա, ինչը ինձ դուր գալիս է, քանի որ նետրալ դիրքը ես չեմ կարողանում հասկանալ:

- Քո ինստագրամի էջում հաճախ են արական սեռի ներկայացուցիչներ հայտվում, որոնց հետ գրկախառնված ես լինում: Նրանցից մեկն էլ մի քիչ կարծես երկար մնաց քո էջում և թվում էր՝ դու գտել ես քո կեսին:  Ո՞ւր կորավ այդ տղամարդը և արդյո՞ք տղամարդիկ այդքան շուտ են հայտնվում քո կյանքում և անհետանում:

- Ոչ, շուտ չեն հայտնվում և կորում: Ես իմ տեսակով այնպիսին եմ, որ շուտ չեմ սիրահարվում, բայց երբ սիրահարվում եմ ամբողջ սրտով նվիրվում եմ: Ինչ վերաբերվում է այդ երիտասարդին, ասեմ, որ պարզապես չստացվեց: Կոնֆլիկտ չի եղել, պազարապես հասուն մարդկանց պես որոշեցինք, որ ավելի լավ է բաժանվենք: Նա ապրում էր Հայասանից դուրս և այդ հեռավորությունը մենք չկարողացանք հաղթահարել: 

- Այսինքն չկարողացա՞ք փրկել ձեր համաբերությունները:

- Տվյալ դեպքում ոչ, որովհետև արդեն խանդի տեսարաններ էին լինում: Նա ապրում էր շատ հեռու և ուշ-ուշ էր գալիս, իսկ հեռավորության վրա հարաբերություններ կառուցելը բարդ է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее