▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ցույց է տալիս, որ ցանկացած պաշտոն դրվելու է նիկոլաստրուկների տակ»․ Ռուբեն Մխիթարյան

Գյումրու ավագանու անդամ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ընտրությանը մասնակցած 47.443 ընտրողից 30.246 ընտրող դեմ է քվեարկել ՔՊ-ին՝ յուր ճղճղան բռնապետիկով հանդերձ: ՔՊ-ի հավաքած 17.188 ձայնից եթե հանենք վարչական ռեսուրսի և տարատեսակ «հորդորներով» առաջնորդված ընտրողների մոտավոր թիվը, ապա առավել տխուր պատկեր կստացվի:
Այսօր այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը Գյումրիում, իրականում նրան պետք է սեփական թիմում իր հեղինակությունը պահելու և Էջմիածնի ընտրություններում ընդդիմությանը ձայն տալ պատրաստվողներին ցույց տալու համար, որ միևնույն է, բոլոր «օրինական ու ժողովրդավար» ճանապարհներով ցանկացած պաշտոն խլվելու ու դրվելու է նիկոլաստրուկների տակ:
Բանաձևը գործում է 2018 թվականանի ապրիլից. Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա»:

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее