▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծուխն ու փնթիությունը, խավարն ու տգիտությունը պատել է ողջ երկիրը, ինչի մասին գիտենք բոլորս... բացի քեզանից...

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

«Կիսաճշմարտություն ասող մարդիկ ծիծաղելի են: Անլուրջ են:
Քաղքենիական թառանչ արձակելը, երբ ողջ ճշմարտությունը պարտակվում է, իսկապես, զավեշտ է...
Տասը տարին մեկ անգամ վեր թռնել ու ասել թե «Էսօր էդ օրն է. ինչ մտքիս գա, ասելու եմ», իսկապես անլուրջ է:
Մանավանդ, որ ասելիքդ էլ բանի նման չէ:
Քո ինստիտուտից ես խոսում, ուրեմն՝ բացահայտիր ամբողջը, ոչ թե անդրադարձիր միայն նրան, թե քո մարմինը ինչպես է ծխահարվում /վա՛խ, վա՛խ, վա՛խ/ և ո՜վ զարմանք՝ փնթիությունից սիրտդ խառնում է:
Եվ այդ ամենի մեղքը գցում ես դասախոսների ու ուսանողների վրա՝ «դիվանագիտորեն» շրջանցելով բուհի ղեկավարությանը:
Իսկ ընդհանրապես, Նազենի՛, ծխահարված է, փնթիության ու խավարի մեջ է ընկղմված ողջ կառավարման համակարգը, քո գրառման թեմայի շրջանակներում՝ նույնպիսին էլ պետք է լիներ կրթության եւ գիտության համակարգը:
Իսկ գուցե ասես, թե ո՞ւմ համար է կադրեր պատրաստում, դերասան ու բեմադրիչ արտադրում Երեւանի Թատրոնի եւ կինոյի ինստիտուտը: Երբ երկրում թատերարվեստն ու կինոարվեստը, կոպիտ ասած, սատկած վիճակում են /նույն այդ ասպարեզները տնօրինողների թեթեւ ձեռքով/:
Քո ինստիտուտն իր թողարկած «արտադրանքով» արդեն երկար ժամանակ սպասարկում է ընդամենը TV-ներին, սրանց գռեհիկ, շխահարված, փնթի, ազգը այլասերող սերիալներին է «հումք» մատակարարում /նաև այն կոյուղականալին, որտեղ դո՛ւ ես աշխատում/:
Գուցե այդ մասի՞ն գրեիր: Քո ինստիտուտում ժամանակին Ջաղինյանը /մեկը լինի նրան բան սովորեցնի/ պրոդյուսերական բաժին բացեց: Դա ի՞նչ եղավ:
Քո ինստիտուտում ժամանակին ցանկացած միջակություն պրոֆեսորի եւ այլ կոչումներ է գնել, իսկ հիմա էլ իրենց ապաշնորհ զավակներին են խցկել այդտեղ ու միասին են դասախոսում:
Գուցե նաեւ ա՞յս մասին գրեիր...
Բուհական մաֆիայի մասին գրեիր, եթե այդքան խիզախ ես, թե չէ՝ ծուխն ու փնթիությունը, խավարն ու տգիտությունը պատել է ողջ երկիրը, ինչի մասին գիտենք բոլորս...
Բացի քեզանից...»,-գրել է լրագրող  Կիմա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее