Բաղրամյան պողոտայում, Սահմանադրական դատարանի մոտ ոստիկաններն արգելապատնեշներ են տեղադրել` փակելով փողոցը և ցուցարարներին թույլ չտալով բարձրանալ Բաղրամյանով դեպի վեր։
Մինչ այդ, սակայն, «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանը, Բաղրամյան պողոտայով վազելով, փորձում էր հասնել ավելի վերին հատվածներին` ակցիայի մասնակիցներին կոչ անելով հետևել իրեն։
Այս պահին ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան, Մոսկովյան և Աբովյան փողոցները։


