Վաղ առավոտից ցուցարարների խմբերը շրջում են Երևանի փողոցներով: Հալաբյան, Արզումանյան, Լենինգրադյան և հարակից փողոցներում խցանումներ են, աշխատում է միայն դեպի Մալաթիա-Սեբաստիա, Կոմիտաս, Ավան տանող երթուղին, մյուս ուղղություններով գնացող ավտոբուս հազվադեպ է հանդիպում:
Քիչ առաջ ցուցարարների հեթական խումբը փակեց Կիևյան-Լենինգրադյան խաչմերուկը:


