1in.am-ը գրում է. ԱԺ ՀՀԿ պատգամավոր, Արմավիրի մարզից ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածու Առաքել Մովսիսյանն այսօր ընտրողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց. «Պաստայաննի ժողովրդի հետ եմ, ժողովուրդը գիտի մեր ծրագրերը որոնք են, դրա համար երկար խոսելու կարիք չկա»:
Նա վստահեցրեց. «Օրենքներին ծանոթացել եմ արդեն, վրիպումներ չեն լինելու»:
Անդրադառնալով դիտարկմանը՝ Դուք ասացիք՝ վերջ Շմայսին, Ա. Մովսիսյանն արձագանքեց. «Ընտրությունների համար ասացի, որ ցուցակում Շմայս չփնտրեն. Առաքել Մովսիսյանն է իրենցը՝ ընտրելու համար»:


