galatv.am-ը գրում է. Գյումրիի մի շարք տեղամասերում կուտակումներ են: Բազմաթիվ ահազանգեր կան նաեւ տեղամասերից դուրս տիրող անհանգիստ վիճակի վերաբերյալ:
Ցուցակներով շրջող քաղաքացիներ, ովքեր ուղղորդում են մարդկանց՝ ում օգտին քվեարկել: Միկրոավտոբուսներով, մեքենաներով մարդկանց տեղափոխում են, իսկ տեղամասերի ներսում արդեն քաղաքացիների հետ աշխատելու դժվարություն կա:
Փոփոխված կարգի համաձայն՝ համապատասխան սարքի վրա մատնահետք են թողնելու, հետո ստանալու են 9 քվեաթերթիկ, որոնցից ընտրելու են 1-ը: Այս ընթացքը դանդաղեցնում է քվեարկության պրոցեսը, ինչը հանգեցնում է կուտակումների, աղմուկի եւ ներսում խառնաշփոթ իրավիճակի:
Մի շարք տեղամասերում արձանագրեցինք նաեւ, թե ինչպես են տարեց քաղաքացիների հետ միասին քվարկում նրանցից ավելի երիտասարդները: Սա արգելել չեն կարող, եթե քաղաքացին ասում է, որ դժվարանում է ընտրություն կատարել եւ իրեն օգնություն է հարկավոր:
Իսկ օգնության կարիք ունեցող քաղաքացիների թիվը շատ է, արձանագրում են հանձնաժողովների անդամները:
Կուտակումներ էին նաեւ 31/48 տեղամասում:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում










