▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծնվել են դերասաններ Նորա Գրիգորյանի և Էրվին Ամիրյանի երկվորյակները

Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի Նորա Գրիգորյանն ու դերասան Էրվին Ամիրյանը ծնողներ են դարձել: Նորա Գրիգորյանը երկվորյակների է լույս աշխարհ  բերել ՝ Կոնստանտինն ու Լիանան այսուհետ դերասանների կյանքին նոր ընթացք են հաղորդելու:

Կայքը կապ հաստատեց նորաթուխ մայրիկի հետ: Մեզ հետ զրույցում նա դեռ նոր էր վիրահատարանից դուրս եկել, ուստի երջանիկ մայրիկը  զգացողություններից շատ կարճ խոսեց.

«Կարծես թե նոր աշխարոհւմ գտնվեմ, որտեղ ինձնից շատ ավելի կարեւոր մարդուկներ կան: Ընդամենը մի քանի ժամ է, ինչ ծնվել են փոքրիկներս, բայց ես ամբողջովին մոռացել եմ իմ մասին, ուղեղումս միայն նրանք են»,- ժպիտով պատմեց Նորան:

Հարցին, թե փոքրիկները ո՞ւմ են նման, պատասխանեց.

«Օ, շատ դժվար է հիմա նմանեցնել ինչ-որ մեկին, նրանք այնքան սպիտակ ու փոքրիկ են»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее