armtimes.com-ը գրում է. Սասնա ծռեր խմբի անդամ Թաթուլ Թամրազյանն այսօր դատարանում հայտարարեց, որ լքում է նիստերի դահլիճը, քանի որ դատարան չէր բերվել իր ընկերները:
Նշենք, որ խմբի 18 անդամից այսօր դատարան էին ներկայացվել միայն 3-ը. մյուս 15-ի նկատմամբ դատարանը սանկցիա էր կիրառել նախորդ նիստին եւ հեռացրել նրանց դահլիճից:
«Վեր ենք կենում ու գնում, քանի որ մեր ընկերներին չեք վերադարձնում նիստերի դահլիճ»,- ասաց Թամրազյանը: Դատավոր Արևտուշ Գաբրիելյանն ասաց, որ Թամրազյանին չի թույլատրում հեռանալ: Թամրազյանը, սակայն, չլսեց ու հեռացավ, ինչի պատճառով դատավորը նրա հանդեպ էլ սանկցիա կիրառեց՝ վեց ժամով հեռացնել նիստերից: Թամրազյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանը եւս հեռացավ՝ պատճառաբանելով, որ առանց իր պաշտպանյալի չի կմասնակցի նիստերին: Մարգարյանի հանդեպ եւս սանկցիա կիրառվեց: Ապա հերթը ամբաստանյալներից Արամ Մանուկյանի ինքնությունը ճշտելուն հասավ: Դատավորին հարցին՝ երբ, որտեղ է ծնվել, Արամը պատասխանեց, որ Ստեփանակերտ քաղաքում, դատավորն էլ՝ ճշտեց՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում, Արամն էլ ուղղեց Հայաստանի մարզ Արցախում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


