Այսօր ծնվել է հեռուստահաղորդավարներ Վահե Խանամիրյանի և Լիլիթ Մուրադյանի առաջնեկը՝ դուստրը: Այս մասին են վկայում նորաթուխ ծնողների ֆեյսբուքյան էջերի շնորհավորանքները՝ արված իրենց ընկերների կողմից:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Վահե Խանամիրյանի, մինչ երեխայի ծնունդը, իր միկրոբլոգում հետևյալ գրառումն էր կատարել.
«Նոր փուլ, նոր կարգավիճակ, նոր պատասխանատվություն, նոր երջանկություն։ Մինչեւ հիմա իմի չէի բերել զգացողություններս ու զգացմունքներս: Նոր գիտակցումով եմ սկսել օրս ու անհամբեր սպասում եմ... Աստծո կամքով թող ամեն ինչ հաջող անցնի... Մի տեսակ ձեռքերս ու ձայնս դողում են... Սիրում եմ ձեզ, Լիլ։ Աստծո լույսը ձեց հետ թող լինի»:
Asekose.am-ը ևս շնորհավորում է նորաթուխ ծնողներին: