
Iravunq.com-ը գրում է.««Աստղիկ» բժշկական կենտրոնում այսօր առավոտյան լույս աշխարհ է եկել նախորդ տարվա մարտի 17-ին Արցախի պաշտպանության բանակի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած 20-ամյա Արտյոմ Արսենի Վարդերեսյանի եղբայրը՝ փոքրիկ Արտյոմը:
Հիշեցնենք, որ Ա. Վարդերեսյանը ընտանիքի միակ զավակն էր, հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայություն» եւ ՀՀ «Արիության համար» մեդալներով:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում


