ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի ընտանիքում մեծ ուրախություն է. ծնվել է պատգամավորի որդու՝ Նարեկի երկրորդ բալիկը՝ կրտսեր Կարեն Կարապետյանը: Նարեկի առաջին երեխան աղջիկ է՝ Անուշիկը: Նորածինը Կարեն Կարապետյանի վեցերորդ թոռնիկն է:
Asekose.am-ը սրտանց միանում է Կարապետյանների ընտանիքին ուղղվող բոլոր շնորհավորանքներին ու բարեմաղթանքներին:


