▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծնվել է երգչուհի Արփիի առաջնեկը

Blognews.am-ը գրում է. Այսօր առավոտյան լույս աշխարհ է եկել երգչուհի Արփիի առաջնեկը: Մեզ հայտնի դարձավ, որ նա ամուսնուն՝ թմբկահար Ալբերտ Հովհաննիսյանին դուստր է պարգևել, ում անվանակոչել են Արևիկ։

«Ընտրել ենք Արևիկ անունը, քանի որ իմ անվան հոմանիշն է. մի տան մեջ երկու արև կլինեն։) Նաև՝ ամուսնուս տատիկի անունն է, ում նա շատ է սիրել։ Ես էլ, չնայած չեմ տեսել նրան, այնքան լավ բաներ եմ լսել, որ շատ մեծ հարգանքով եմ լցված նրա հանդեպ»,- նշել է Արփին, ով արդեն իրեն լավ է զգում և վայելում է մայրության բերկրանքը։

Փոքրիկը լույս աշխարհ է եկել 3 կգ 220 գրամ քաշով և 50 սմ հասակով։ 

Asekose.am-ը շնորհավորում է Արփիին և Ալբերտին` մաղթելով փոքրիկին անհոգ մանկություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее