▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծնվել է ապրիլյան պատերազմում զոհված հերոս Ազատ Սիմոնյանի եղբայրը

 

 Ծնվել է ապրիլյան պատերազմում զոհված հերոս Ազատ Սիմոնյանի եղբայրը. լուսանկարներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

yerkir.am-ը գրում է. Երեկ՝ ժամը 22:45-ին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում լույս աշխարհ է եկել ապրիլյան պատերազմում զոհված հերոս Ազատ Սիմոնյանի եղբայրը` Արթուր Քաջիկի Սիմոնյանը: Երեխան ծնվել է 3կգ 570գ քաշով, 50 սմ հասակով: Ծննդկանն ու նորածինն իրենց լավ են զգում:

Ի դեպ՝ Արթուրը ծնվել է իր քույրիկի՝ Ջեմմա Սիմոնյանի ծննդյան օրը:

Հիշեցնենք, ապրիլյան պատերազմի հերոս, ժամկետային զինծառայող Ազատ Սիմոնյանը Կոտայքի մարզի Կամարիս գյուղից էր: Ազատն արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի հարձակման առաջին օրվանից անհայտ կորած, ապրիլի 10-ին զոհվածների մարմինների փոխանակման ժամանակ հայկական կողմին հանձնված 18 զոհերից մեկն է։

Առողջություն փոքրիկին եւ մայրիկին:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее