▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծնողներս ինձ վստահեցին նրա անվան ընտրությունը. Անդրեի շնորհավորանքը` քրոջը

Երգիչ Անդրեն ֆեյսբուքյան իր էջում շնորհավրել է քրոջ՝ Անուշի ծննդյան տարեդարձը: Նա քրոջ հետ լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

«6 տարեկան էի, երբ նա ծնվեց: Մանկապարտեզում անկյուն էի կանգնած, երբ ներս մտավ դաստիարակս և ասեց."Քույր ես ունեցել. իր շնորհիվ ազատված ես պատժից:

Ծնողներս ինձ վստահեցին նրա անվան ընտրությունը` ԱՆՈՒՇ!

Առաջին երիտասարդ, փխրուն, բայց անկոտրուն ու հաջողակ աղջիկ պրոդուսերն էր Հայաստանում։ Համերգների կազմակերպիչները անվանում էին նրան «Железная Леди» ։ Մինչ այսօր Նա ինձ ազատում է տարբեր անկյուններից։

Ի՛մ գանձ, ի՛մ արև, ի՛մ Անուշ Քույր, բարով ես ծնվել՛! Շնորհավո~ր. եղիր միշտ արևի պես ջերմ,լուսնի պես խորհրդավոր, երկրագնդի պես ամուր ու տիեզերքի չափ անսահման։ Աստված թող միշտ Քեզ Պահապան լինի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее