▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծնողներին իրենց երեխաների հետ «Լաբիրինթոս» են տանում

Հայաստանի տարբեր թանգարաններից ընտրված մասնագետների խումբը հնարավորություն կստանա հուլիսի  4-10-ը վերապատրաստման դասընթաց անցնել Գերմանիայի թանգարաններում:

Ուսումնական այցի նպատակն է՝ թանգարանային կրթության ոլորտում ներգրավված մասնագետներին ներկայացնել գերմանական թանգարաններում ընտանեկան այցելության խրախուսման, երիտասարդներին թանգարան ներգրավվելու, մեծահասակների և տարեց այցելուների հետ աշխատանքի, նորագույն տեխնոլոգիաների կիրառման նախագծեր:

Պարզվում է՝ նման ծրագրեր արդեն իրականացվում են ՀՀ թանգարաններում: 

«Գաղտնիք չէ, որ այսօր քչերն են ընտանիքի հետ միասին թանգարան այցելում, ուստի նախաձեռնեցինք ինտերակտիվ-ճանաչողական «Լաբիրինթոս» ծրագիրը, որը հիմնված է ծնողի ու երեխայի ակտիվ փոխշփման հիման վրա: Այն ներառում է մի քանի՝ տեսական և գործնական, ինչպես նաև ինտերակտիվ խաղերի փուլեր: Սկզբնական շրջանում ծնողներին ու երեխաներին ծանոթացնում են արվեստի ուղղությունների հետ: Նախատեսված է 7-12 տարեկան երեխաների համար»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վանաձորի կերպարվեստի թանգարանի փոխտնօրեն Հայկուհի Ավագյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее