Փաստինֆո-ն գրում է. Վերաքննիչ դատարանն այսօր բավարարեց անչափահաս տարիքում կողոպուտ կատարած և 2 ամիս ժամկետով կալանքի դատապարտված Աննայի պաշտպանի բողոքը:
Աննան ընդամենը 5 օր առաջ է չափահաս դարձել, սակայն վերջինս մի քանի անգամ արդեն հայտնվել է իրավապահների տեսադաշտում, այս անգամ հագուստի խանութի մուտքի դռան մոտից բացահայտ հափշտակել է 8000 դրամ արժողությամբ մանկական բաճկոնը:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 18-11-2016թ. դատավճռով դեռևս 18-ամյակը չբոլորած Աննան մեղավոր է ճանաչվել 176-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 2 ամիս ժամկետով կալանքի:
Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Աննայի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը` պահանջելով բեկանել և փոփոխել Աննայի վերաբերյալ դատավճիռը՝ նրա նկատմամբ սահմանված 2 ամիս ժամկետով կալանքը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան:
Նշենք նաև, որ առաջին ատյանի դատարանի դատավճռով 2 ամիս ժամկետով կալանքին գումարվել է Երևանի Կենտրոն և Նորք - Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 12.04.2016թ. դատավճռով նշանակված տուգանքը՝ 200.000 ՀՀ դրամը, որը մինչև այսօր աղջիկը չի վճարել:
Այսօր վերաքննիչ դատարանում Աննան հայտարարեց, որ կատարած հանցագործության համար զղջում է և խնդրում է տուգանք կիրառել իր նկատմամբ:
Պարզվեց նաև, որ օրեր առաջ չափահաս դարձած աղջիկը Հայաստանում բնակվում է միայնակ, մայրը՝ քույրերի և եղբոր հետ բնակվում է Գերմանիայում, աղջկա հայրը ևս Հայաստանում չի բնակվում:
Ծնողների կողմից լքված և անուշադրության մատնված աղջիկը բնակվում է վարձակալական հիմունքներով, իր խոսքով՝ քեռին է վճարում բնակարանի վարձը:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


