Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Արեւիկ Ալավերդյանը երեկ նշում էր ծննդյան 30-ամյակը: Փարիզաբնակ երգչուհին իր ծննդյան օրը նշել է Երեւանում եւ շատ գեղեցիկ խնջույք կազմակերպել:
Կայքը ջերմ շնորհավորանքներ է հղել ապագա մայրիկ երգչուհուն ու տեղեկացել ծննդյան օրվա մանրամասներից:
«Այս տարի ծննդյանս օրը շատ խորհրդանշական էր ինձ համար` 30-ամյակս է եւ մեկ ամիս հետո բալիկս լույս աշխարհ կգա, ինչը ոչ միայն ծննդյանս, այլեւ կյանքիս ամենամեծ նվերն է: Ես արդեն 30 եմ, նոր տասնամյակ, հետեւաբար նոր կյանքի փուլ եմ մուտք գործում, հուսով եմ, որ ինձ շատ գեղեցիկ տարիներ են սպասվում»,- նշեց Արեւիկն ու պատմեց ծննդյան խնջույքից.
«Հրաշալի ծննդյան օր ունեցա: Որոշեցինք ինձ համար այդ կարեւոր օրն անցկացնել Երեւանում` ընտանիքիս ու ընկերներիս շրջապատում: Ամեն ինչ արել էի, որ իմ տոնը բոլորի համար հաճելի լինի. ամեն բան շատ գեղեցիկ էր կազմակերպված, ի դեպ` ինքս էի ամեն հարցով զբաղվել, որպեսզի լինի այնպես, ինչպես պատկերացնում էի. Շնորհակալ եմ բոլորին` ընտանիքիս եւ հատկապես ամուսնուս, որ ջանք չխնայեց, որպեսզի այդ օրն ինձ համար տոն դարձնի»:
Նյութը`սկզբնաղբյուր կայքում