Օգոստոսի 25-ին թունավորման դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Գորիս» բժշկական կենտրոն են տեղափոխվել մի քանի քաղաքացի՝ «թունավորում» ախտորոշմամբ: Հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզի քրեական վարչության պետ Անտոն Անտոնյանն ու ոստիկանության Գորիսի բաժնի պետ Կարեն Հովսեփյանը: Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: *** Թարմացված․Գորիսի «Փոսիկի աղբյուր» կոչվող բացօթյա տաղավարում կազմակերպված խնջույքի ժամանակ վատացել է 17 քաղաքացու ինքնազգացողությունը. նրանք աղեստամոքսային տրակտի խանգարումներով և նախնական «սուր էկզոգեն սննդային թունավորում» ախտորոշմամբ ընդունվել են Գորիսի ԲԿ. ՍԱՏՄ ՍԱՏՄ տեսուչները նմուշառում են կատարել տեղում օգտագործված սննդամթերքից (ձմերուկ, երշիկ, բաստուրմա, հավի մսով-մայոնեզով աղցան, խորոված բանջարեղեն՝ սմբուկ, պոմիդոր, խոզի խորոված, տավարի խաշլամա) և տվել մանրէաբանական լաբորատոր հետազոտության: |
Ծննդյան տարեդարձի միջոցառումից հետո 17 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее

далее

далее

далее

далее

далее

далее