▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծննդատանն ամուսնու կողմից հրազենային վնասվածք ստացած կինն արդեն քայլում է

yerkir.am-ը գրում է. Դեռևս հունիս ամսին արտակարգ և ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ամուսինը, այցելելով Հանրապետական հիվանդանոցի ծննդատուն, իր մոտ եղած հրազենով 3 անգամ կրակել էր կնոջ վրա, այնուհետև, մեկ անգամ կրակելով իր վրա, ինքնասպան եղել: Կնոջը` 27-ամյա Միլենա Ասատրյանին, տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն:

Զրույցում բուժկենտրոնի բուժօգնության գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը նշեց, որ Միլենան տեղափոխվել է նեյրովիրաբուժական բաժանմունք: «Նա արդեն քայլում է, վերականգնման փուլում է հիմա: Ճիշտ է, վերականգնման երկար շրջան պետք է անցնի, բայց, փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է ընթանում»,- ասաց նա:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее