▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

CNN-ը Սերժ Թանկյանի մասնակցությամբ ֆիլմ է նկարահանում Հայաստանի մասին

Armtimes.com-ը գրում է. CNN-ի նկարահանող անձնակազմը հայտնի ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանի հետ Հայաստանում է՝ Հայաստանի մասին ֆիլմ նկարահանելու նպատակով: Կայքի տեղեկություններով՝ ֆիլմում փորձելու են Հայաստանը ներկայացնել տարբեր կողմերից՝ սկսած մշակույթից, վերջացրած քաղաքականությամբ: Պատմվելու է նաեւ Արցախի մասին:

Մշակույթի հատվածում ներկայացվելու է Նարեկացի արվեստի միությունը: Թանկյանն ու CNN-ը հոկտեմբերի 15-ին այցելել են Նարեկացի արվեստի միությունը, լսել ու նկարահանել «Նարեկացի» նվագախումբը: Թանկյանը խոսել է իր եւ հայկական մշակույթի մասին: Կայքի հետ զրույցում «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը նշեց, որ չէր ցանկանա բարձրաձայնել՝ ինչ հարցազրույց է տվել CNN-ին ֆիլմի շրջանակներում:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее