Ռուսական «Առաջին» ալիքով շարունակվում է «Голос» նախագծի 5-րդ եթերաշրջանի կույր լսումների փուլը։
Երեկ ցուցադրված շոուի ընթացքում ելույթ է ունեցել Ռոստովից Ռոման Բագաջիյանը, որը հիանալի կատարեց Սեյմուր Սիմոնսի և Ջերալդ Մարքսի «All Of Me» ջազային ստեղծագործությունը։
Համացանցի հայ օգտատերերը, սակայն, դժգոհում են, որ երիտարդը չի նշել իր հայկական ազգանունն, այլ ներկայացել է իբրև Ռոմչի: