Հայաստանի տարածքում փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-ին՝ ուշ երեկոյան, 2-ի գիշերը և առավոտյան ժաﬔրին, 4-5-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ:
Քաﬕն՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ արագությամբ, մարտի 1-2-ին, 4-5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 2-ին, 3-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 3-ի ցերեկը, 4-5-ին նույնքան կբարձրանա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Երևան քաղաքում`
Փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-ին՝ ուշ երեկոյան, 2-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ՝ քաղաքի բարձրադիր հատվածներում՝ գիշերը թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: 4-5-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 1-2-ին, 4-5-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:


