▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չկա ավելի ողորմելի տեսարան, քան ՔՊ-ի կուռ լինելու մասին հեքիաթներ պատմող «ընդդիմադիր» պատգամավորը»․ Նարեկ Մալյան

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանը արձագանքել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի՝ իրեն ուղղված խոսքերին․

«Առաջինը՝ ՔՊականների մտահորիզոնը չափազանց նեղ է ինձ հետ նույնիսկ (հատկապես) լկտության մեջ մրցակցելու համար:
Երկրորդ՝ մենք ոչ մեկին ստիպելու ոչինչ չունենք, այն պարզ պատճառով, որ անհնար է ստիպել նիկոլին անվստահություն հայտնել մարդկանց, եթե նրանք անվերապահորեն վստահում են նիկոլին:
3. Իսկ հանրությունը քնած չի՝ արթուն է, ամեն ինչ տեսնում է, հետևությունները անում է: Ես ամեն ջանք դնելու եմ, որպեսզի հանրությունից թաքուն այլևս ոչինչ տեղի չունենա:
4. Հիշեցնեմ ձեր նախընտրական կարգախոսը՝ «Կրելու ենք»: Կրեցի՞ք…ձեր պատգամավորության 4 տարիների ընթացքում ո՞ւմ կամ ի՞նչ եք կրել»։
Մեկ այլ գրառմամբ Մալյանն ասում է․ «Չկա ավելի ողորմելի տեսարան, քան սեփական անգործությունը արդարացնելու նպատակով ՔՊ-ի կուռ և ուժեղ լինելու մասին կմկմալով հեքիաթներ պատմող «ընդդիմադիր» պատգամավորը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее