▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չինուհուն բռնաբարելուց հետո տղամարդը նրան ցանկանում էր տանել «տալդա» տեղ. մանրամասներ՝ Խոր Վիրապում տեղի ունեցածից

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ երեկ Խոր Վիրապ վանական համալիրում Ավշար գյուղի բնակիչ՝ 33-ամյա Խաչիկ Տերտերյանը  Չինաստանի Հանրապետության քաղաքացի է  բռնաբարել:

Այս առիթով FPWC-ի փրկարար կենտրոնը պարզաբանում է հետևյալը.

«Քանի որ FPWC-ի փրկարար կենտրոնի անունը շոշափվել է, ցանկանում ենք ինֆորմացիան ամբողջականացնել: Չինուհին բռնաբարության մեջ կասկածվողի մեքենայից փախել ու նստել է FPWC-ի անտառապահների մեքենան, որոնք ներքևից եկող մեքենայի լույսերը տեսնելով` ընդառաջ էին գնացել: Մինչ մերոնք փորձել են հասկանալ` ինչ է կատարվում (լեզվական խնդիրներ)` կասկածվողը մեքենան շրջել ու փախել է: Մերոնք անտառատնակ են տարել տուժածին, թեյ են տվել, հանգստացրել, առավոտյան ճանապարհել Երևան:

Սարսափելին այն է, որ կասկածյալը բռնաբարելուց հետո չինուհուն տանում էր «տալդա» տեղ, փաստորեն, նույնիսկ չենք ուզում ենթադրել` ինչ նպատակով… Այդ աղջկա բախտը բերել է, որ զուգադիպություն է եղել ու հանդիպել է մեր փրկարարներին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее