▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չիչոլինան դարձավ իտալական պառլամենտի դեպուտատ, բայց չի նշանակում, որ դադարեց պոռնոաստղ լինել․ Աշոտյան

 Այսօրվա ասուլիսի ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը բացառեց «Պատիվ ունեմ»-ի և ՔՊ-ի համագործակցությունը խորհրդարանում:

«Ես ՔՊ-ականների որ տեսնում եմ, նույնիսկ ձեռքը չեմ սեղմում, իրենք ինձ համար լավագույն դեպքում գոյություն չունեն»,- նշեց նա։

Հարցին, թե ընտրություններում 670 հազար ձայն ստացած Նիկոլ Փաշինյանին ինչո՞ւ է Աշոտյանն անվանում կապիտուլյանտ, վերջինը պատասխանեց․ «Գիտե՞ք, մի հայտնի պոռնոաստղ կար՝ Չիչոլինա, այս կինը որոշեց զբաղվել քաղաքականությամբ, գնաց իտալական պառլամենտական ընտրություններում ընտրվեց, դարձավ դեպուտատ, բայց դա չի նշանակում, որ դադարեց պոռնոաստղ լինել»։

Կարդացեք նաև՝  Երեկ մեր տղերքին դատեցին․ մի հատ «պո՜ւ» արվե՞լ է իշխանությունների կողմից, ծպտուն հանե՞լ են. Աշոտյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее