▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չի եղել գիշեր, որ չի լուսացել. Լուիզա Ղամբարյան

Life.panorama.am-ը գրում է. Հուլիսի 22-ին եւ 23-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի կունենա «Չի եղել գիշեր, որ չի լուսացել» ներկայացման պրեմիերան: Այս ներկայացումն առաջինն է թատերական պատմության մեջ, որն անդրադառնում է արցախյան ազատամարտին:

Միակ կին հերոսուհին՝ Լուիզա Ղամբարյանը, մեզ  պատմել է ներկայացման բովանդակության ու իր հերոսուհու առանձնահատկությունների մասին.

«Մասնակցության հրավերը ստացել եմ իրանահայ ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի կողմից: Պետք է ասեմ, որ առաջարկը ստանալուն պես ինձ շատ ոգեւորեց ստեղծագործական թիմն ու այն կարեւոր նյութը, որն ընկած է ներկայացման բովանդակության հիմքում: Մենք բավականին երկար ենք աշխատել, ներդրել ենք մեր ողջ ներուժն ու ունակությունները, որպեսզի այս կարեւոր ներկայացումը կայանա, ինչն էլ տեղի կունենա հուլիսի 22-ին եւ 23-ին»,- նշեց Հ. Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի դերասանուհին:

Խոսելով ներկայացման նպատակից եւ հանդիսատեսին փոխանցվելիք հաղորդագրությունից՝ Լ. Ղամբարյանը նկատեց.

««Չի եղել գիշեր, որ չի լուսացել» ներկայացման ամենակարեւոր ուղերձը գնահատականն է, շնորհակալությունն այն հերոսներին, ովքեր հայրենիքի համար են ծառայել ու ծառայում: Եթե վերլուծենք, ինչ խոսք, նրանք գնահատվում են, բայց ըստ իս նրանց արածի դիմաց անսահման շատ է պետք շնորհակալ լինել, նրանց որքան էլ գնահատենք, միեւնույն է, քիչ կլինի, քանի որ մեր հերոսները ոչ ավել, ոչ պակաս իրենց կյանքը չեն խնայել: Պետք է միշտ հիշել հայրենիքի համար զոհված  հերոսներին ու չմոռանալ այն կենդանի հերոս տղաներին, ովքեր եւս անհաժեշտության դեպքում պատրաստ կլիենն իրենց ունեցած միակ կյանքը զոհել: Սա շատ նուրբ թեմա է ու սխալ է միայն առիթից առիթ նրանց հիշել, սա պետք է մտածողություն դառնա, որը կսերմանվի գալիք սերունդների մեջ: Նրանք պետք է հասկանան, թե ում շնորհիվ են ծնվել ու որ այս փոքրիկ տարածքը՝ մեր հայրենիքը, կայուն է այդ քաջ ու առյուծ տղերքի կյանքի գնով: Մենք շատ լավ գործ ենք սկսել, հատկապես մեր օրերում այս թեման խիստ կարեւոր է, առավել արդիական: Որպես դերասանուհի ուրախ եմ, որ իմ աշխատանքով կնպաստեմ, որպեսզի տեղ հասցվի ներկայացման կարեւոր ուղերձը»:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее