Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Եթե ուշադիր հետևենք Մեհրիբան Ալիևայի` Ադրբեջանի փոխնախագահի պաշտոնին նշանակման փաստի առնչությամբ հնչեցված լրատվական, փորձագիտական կարծիքներին ու գնահատականներին, ապա դժվար չէր նկատել, որ հիմնական հետևությունները հանգում էին Ադրբեջանի ներքաղաքական, իշխանական-կլանային դրդապատճառների շուրջ.
Գրեթե չխոսվեց փոխնախագահի պաշտոնում նրա նշանակման արտաքին հնարավոր գործոնների մասին.
Այս տեսանկյունից, չի բացառվում, որ Մեհրիբան Ալիևայի նշանակումը լավ մշակված իսրայելական սցենար էր.
Այս սցենարի հավաստիության հնարավորությունը հաստատում է նաև այն հանգամանքը, որ Իսրայել պետության ղեկավարությունը, մինչ Ալիևայի նշանակումը, պաշտոնապես ու բացահայտ կերպով հանդես եկավ` որպես Ադրբեջանում Ալիևի իշխանության պահպանման ու պաշտպանության երաշխավորող. Սա իսկապես աննախադեպ հանգամանք պետք է համարել.
Եթե շարունակենք այս սցենարի տրամաբանությունը, ապա փոխնախագահի պաշտոնում Մեհրիբան Ալիևայի նշանակման հանգամանքը իսրայելական կողմի համար շահավետ էր Ադրբեջանում իշխանության ալիևյան միանձնյա կառավարման ավանդույթները որոշակիորեն խախտելու և դրանով երկրի իշխանության նկատմամբ արտաքին, տվյալ դեպքում` իսրայելական կողմի վերահսկողության անխոչընդոտ ամրապնդման համատեքստում.
Չպետք է բացառել, որ այս սցենարի մշակմանը անմիջական մասնակցություն է ունեցել Ադրբեջանում վերջին ամիսներին ակտիվ գործունեություն ծավալող Իսրայել պետության հատուկ ծառայությունների սցենարների մշակման համապատասխան մասնագիտական խումբը, որը կարողացել է ընդլայնել համագործակցությունը և վստահություն ձեռքբերել Ալիևի վարչակարգի ու իշխանական առավել ազդեցիկ շրջանակներում:


