▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չի բացառվում՝ մի օր իշխանավորները Հայաստանը հայտարարեն արևմտյան ադրբեջան»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որևէ մեկը բացառո՞ւմ է, որ մի օր հենց հայ իշխանավորները Հայաստանը բացահայտ հայտարարեն արևմտյան ադրբեջան, ինչպես դա արեցին Արցախի դեպքում։ Նախադեպն ունենք, հիշում եք, որ Արցախը իրենց հայրենիք էին համարում, ավելին՝ «Արցախը Հայաստան է և վերջ» էին աղաղակում, ապա կարճ ժամանակ անց բացահայտ ու ագրեսիվ տոնով հիմնավորում էին, որ «Արցախն ադրբեջան է»։ Ուստի կասկած չունենաք, որ մի օր էլ գալու է Հայաստանի հերթը։
Իսկ այդ ճանապարհին նիկոլական իշխանությունը արժեզրկման քաղաքականությամբ տրորելով անցավ Հայ Ազգը պահպանող բոլոր արժեքների ու ինստիտուտների վրայով։ Նսեմացրեց ու արժեզրկեց Հայրենիք գաղափարը, իր բոլոր սիմվոլներով (Արարատ լեռ, Արևմտյան Հայաստան, Հայոց պատմություն և այլն), նվաստացրեց ու հեղինակազրկեց Հայոց հաղթանակած բանակը, հայ սպային ու գեներալին, դատարաններն առավ թևի տակ, պառակտեց հասարակության միասնությունը՝ բոլորին-բոլորի դեմ հանելով ու թշնամացնելով, ատելություն սերմանելով միմյանց նկատմամբ, իր սիրելի ժողովրդին փաղաքշական նորաձևությամբ է ասում, որ տգետ եք, անկիրթ եք։ Հիմա պատերազմ է հայտարարել Եկեղեցու դեմ, իսկ այսքանից հետո վստա՞հ եք, որ հաջորդիվ թիրախում չի լինելու ընտանիք ինստիտուտը։ Ավելին՝ այլասերելու են ու քանդեն ընտանեկան արժեքները։
Իսկ ինչի հետ է կապված Եկեղեցու դեմ արշավանքը։ Կհիշե՞ք, երբ որ սկսվեց թիրախավորվել Եկեղեցին, դրան նախորդել էր խորհրդարանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողի սկանդալային հայտարարությունը՝ «Հայերը և ադրբեջանցիներն ապրելու են կողք կողքի: Մերվեք սրա հետ»։
Այսինքն՝ 300 հազար ադրբեջանցիների Հայաստան բերելու, այնուհետև Հայաստանում դրանց սպասարկող հոգևոր մզկիթներ կառուցելու, հետևաբար արևմտյան Ադրբեջան արտահայտությունը լեգիտիմացնելու այս սպառնալիքը պետք է քողարկվեր, ու քողարկվեց Եկեղեցուն թիրախավորելով։
Իսկ հիմա գրադացիան բարձրացրել են, ինչ-որ խմբեր են ուզում ձևավորել, որ ապստամբեն Եկեղեցու դեմ բառիս բուն իմաստով»։

***

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այն պահը, որ ամեն գիշեր երազում Փաշազադեին է տեսնում ու ամեն առավոտ լուծում առաջարկում, որն ընդունելի կլինի արդեն գիտենք՝ ՈՐ ժողովրդի համար։
Արցախի հարցի «լուծումը» մեզ համար փայլուն օրինակ է, թե ում է ուզում «վերադարձնի» եկեղեցին Փաշինյանը։ Էն համակարգող խմբի ղեկավար էլ «Իրևանի ղազիին» է նշանակելու…Կոլաբարացիոնիզմը պոզով-պոչով չի լինում, հենց այսպիսինն է լինում։
Հ.Գ Հիշեցնեմ, որ այս թեմային հասել է համալիրի հարսանիքի մասին ֆեյսբուքյան մեկնաբանություննները կառավարության նիստի ժամանակ մեկնաբանելիս»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее