▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեզ ներվայնացրեց իմ ձևակերպո՞ւմը, թե՞ այն, որ խոսում եմ խնդիրների մասին բարձրաձայն․Սարգիս Կարապետյան

Առողջ հասարակությունն ու առողջ Հայաստանը, բոլոր իմաստներով, լինելու է մեր գլխավոր նպատակը։ Այս մասին հայտարարել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի որդին՝ Սարգիս Կարապետյանը՝ անդրադառնալով փոդքասթի ժամանակ հնչեցրած իր մտքին այն մասին, որ որևէ կին Հայաստանում չպետք է մնա չբավարարված՝ դա կապելով նաև դեմոգրաֆիական խնդրի հետ։

«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, որոնք երեկ նայել են մեր փոդքասթն ամբողջությամբ և մակերեսային դատողություններ չեն արել։

Մենք քննարկել ենք այնպիսի թեմաներ, որոնք տաբու են Հայաստանում, բայց իմ կարծիքով ամենակարևորն են։ Մենք միշտ քննարկում ենք արտաքին վտանգները, բայց մոռանում ենք ներքին սպառնալիքների մասին։ Փոդքասթի ժամանակ մենք խոսել ենք, որ, ըստ սոցիոլոգիայի, նարկոմանիայի, դեպրեսիայի, խաղամոլության ցուցանիշները ավելացել են փոքրիկ խմբակի ժամանակ։ Մեր ժողովուրդը քանդվում է ներսից։

Հարց տամ՝ հայհոյանք տվող կինը նորմա՞լ է։ Այս փոքրիկ խմբակի կողմից ոչ մի բան չի արվում այս խնդիրները լուծելու համար։ Հակառակը, ձեռնտու է իրենց, ինչքան մարդիկ թաղված են պրոբլեմների մեջ, այնքան քիչ են մտածում իրական խնդիրների մասին։

Մի հարց տամ փոքրիկ խմբակին՝ հիմա ձեզ ներվայնացրեց իմ ձևակերպո՞ւմը, թե՞ այն, որ ես խոսում եմ խնդիրների մասին բարձրաձայն։

Առողջ հասարակությունն ու առողջ Հայաստանը բոլոր իմաստներով լինելու է մեր գլխավոր նպատակը։ Առանց հոգեպես, բարոյապես, ֆիզիկապես առողջ հասարակության, ուժեղ Հայաստան չի կարող լինել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее