▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեզ ասում էի ՝ 30 արծաթ է, չէիք հավատում․․․Հակոբ Բերբերյանը կրկին անդրադարձել է ուրուրակիր Թովմասին

Հակոբ Բերբերյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ձեզ ասում էի ՝ 30 արծաթ է,չէիք հավատում։

Խնդրեմ,երեկ ուղիղ եթերով ասում է՝ աղոթեք 10 տիրադավների համար,հա, ընտեղ ինչ որ հրամցնում է իբր քրիստոնեությունը դա է պահանջում ու չգիտեմ ինչ,բայց իրականում ինքը իր դավաճանական բիզնեսն է անում։

Մի հատ չասեց՝  աղոթեք Բագրատ Սրբազանի համար,ով ի տարբերություն 10 տիրադավների, իրոք, գտնվում է նեղության մէջ,չասեց՝ աղոթեք Արշակ սրբազանի համար, Միքայել սրբազանի համար և այլն։

Դա էլ հերիք չէ,ուղիղ եթերով մեզ նմանացնում է Թալինի քաղաքապետին,ասում է՝  ոչինչով չենք տարբերվում նրանից։

Լավ է՝ Սյուզի Բադոյանը իրեն պատասխանեց, թույլ չտվեց, որ մեզ նմանացնի ուրիշ անասունների հետ,վերջում էլ իրողությունը փրկեց Ռուբեն Մելիքյանը՝ հաղորդումը ավարտեց,թե չէ ասելու էր՝ եկեք աղոթենք Ալիևի համար։

Թովմաս, ոնց որ Աստվածաշունչն է ասում՝ մի' վախեցիր ու ինձ բլոկից հանի։

ՀՏ «Մի՛ կարծեք, թե եկել եմ խաղաղություն բերելու երկրի վրա։ Ես եկել եմ ոչ թե խաղաղություն բերելու, այլ սուր» (ՄԱՏԹ. 10։34)»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее